«Ժողովուրդ»․ Ի՞նչ տհաճ անակնկալ է պատրաստել ՀՅԴ-ն ընդդեմ Արայիկ Հարությունյանի

Մամուլ 06.11.2019   08:21   132
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկսել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: Նախօրեին էլ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր Ա. Հարությունյանի հրաժարականը:

«Ժողովուրդ» օրաթերթի ՀՅԴ-ական աղբյուրները փոխանցում են, որ նախարարին տհաճ անակնկալ են պատրաստել. նոյեմբերի 7-ին՝ կառավարության նիստի ժամանակ, այդ հրաժարականի պահանջով շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնելու:

ՀՅԴ-ն, ըստ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, հատկապես վրդովվել է Արայիկ Հարությունյանի հետևյալ հայտարարությունից. «Ով-ով խոսի կրթությունից և այս ոլորտից, «Դաշնակցությունը» և դաշնակներն իրավունք չունեն դրան անդրադառնալու… այս հայտարարությունից հետո ցույց եմ տալու, թե նրանք ինչ ավերածություններ են բերել կրթությանը»:

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ հրաժարականի պահանջի գործողություններ են մշակել, բայց չի մանրամասնել: «Առաջիկայում կլինեն, կտեղեկանաք»,- ասել է նա»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon