«Ժողովուրդ». Ի՞նչ փոփոխություններ կլինեն Ընտրական օրենսգրքում

Մամուլ 06.09.2019   08:54   177
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լծված է Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության հետ կապված աշխատանքային խումբ ձևավորելու գործին:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հնարավոր կատարվելիք փոփոխություններից: Մասնավորապես, նախատեսվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, իջեցնել ընտրվելու համար նվազագույն շեմը և ընտրագրավը:
Վերջին երկու փոփոխությունների հետ կապված` իշխանության ներսում դեռ վերջնական որոշում չկա, և փոփոխության չափը պարզ կդառնա քննարկումներից հետո: Ուշագրավն այն է, որ նոր Ընտրական օրենսգրքում բանավեճը կսահմանվի օրենքով, և կպարտադրվի, որ նախընտրական բանավեճերը տեղի ունենան միայն կուսակցությունների ղեկավարների մակարդակով: Հավելենք, որ մոտ օրերս պարզ կդառնա հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon