«Ժողովուրդ». ՀՅԴ-ի կարևոր թևերը կբռնեն Ռուստամյանի կողմը

Մամուլ 17.01.2019   09:55   261
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ այս անգամ անցկացվում է Արցախում, ընթանում է բավական թեժ մթնոլորտում: Բանն այն է, որ 1999թ. ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում չկարողացավ հայտնվել խորհրդարանում, և Սփյուռքի կառույցները հիմա դժգոհ են հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներից:

Թերևս սա էր նաև պատճառը, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը, բայց մյուս կողմից` նա փորձելու է պահպանել ազդեցությունը՝ կուսակցության ղեկավարումն իրականացնելով ստվերում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչև ՀՅԴ ժողովը Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավակնել են կուսակցության Արևմտյան կոմիտեի ներկայացուցիչները: Բայց ՀՅԴ հայաստանյան թևի համար, ըստ էության, սա անթույլատրելի է դիտվել, որովհետև չեն ցանկացել կուսակցությունում գերիշխող դառնան պրոարևմտյան տրամադրությունները:

Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ պարսկահայ թևը, լիբանանյան թևը, որը համարվում է ՀՅԴ-ի ողնաշարը, որոշել են բռնել Արմեն Ռուստամյանի կողմը: Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Արմեն Ռուստամյան, Հրանտ Մարգարյան, ՀՅԴ, «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon