«Ժողովուրդ»․ ՀՔԾ-ն փորձագետներին է տրամադրել Դավիթ Գրիգորյան համակարգիչն ու կրիչները

Մամուլ 01.08.2019   09:33   342
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարել) մեղադրանք է առաջադրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։ Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՔԾ-ի, չնայած նրան, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն է նշանակել եւ փորձագետներին է տրամադրել դատավորին պատկանող համակարգիչը, ինչպես նաեւ նրա օգնականին եւ քարտուղարին պատկանող համակարգիչները, դատավորի աշխատասենյակից առգրավված կրիչները։

Նշենք, որ չի բացառվում, որ առաջիկայում քրեական գործով հարցաքննության հրավիրվեն դատավոր Գրիգորյանի քարտուղարն ու օգնականը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկու­թյուն էր կատարել հուլիսի 17-ին, ես աշխատասենյակը կնքվել էր։ Այնուհետեւ պարզ դարձավ, որ խուզարկությունը տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon