«Ժողովուրդ»․ ՀՀԿ-ականները հասկանում են՝ այդ փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել

Մամուլ 08.08.2019   09:01   297
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2014 թվականի գաղտնի փաստաթղթերին վերաբերող հայտարարությունից հետո, և որոշները փորձում են ներկայիս իշխանություններին մեղադրել իրականությունից «կտրվելու» մեջ՝ այդպես սեփական մեղքերը չտեսնելու տալով: Եվ երեկ նախորդ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, կոչ էին անում հրապարակել դրանք:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից ճշտել, թե ինչ տեղեկություններ ունի փաստաթղթի հետ կապված:

«Եթե նման հայտարարություն եղել է, միգուցե կասվի նաև, թե այդ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ով է կազմել փաստաթուղթը: Համենայնդեպս, փաստաթղթի տակ պետք է լինի ստորագրություն, չէ՞. եթե նման բան կա, այդ ամենից պարզ կլինի, թե ովքեր են կազմել», - նշեց նա՝ ասելով, թե առաջին անգամ է լսում այդպիսի փաստաթղթի գոյության մասին:

Նկատենք, որ ՀՀԿ-ականները շատ լավ հասկանում են, որ այդ փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել, դրա համար սադրում են»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon