«Ժողովուրդ». Հեղուկ գազի շուկայում իրավիճակը սրվում է

Մամուլ 15.01.2019   10:13   297

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է հեղուկ գազի դե­ֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարա­վոր չէ նոր խմբաքանակ ներկրել:

«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե, իրենց տեղեկություններով հեղուկ գազով բեռնավորված մեքենաները սկ­սել են շարժվել, և առաջիկա օրերին խնդիրը կլուծվի: Մինչ այդ գազալցակայանները գազը վաճառում են շատ քիչ՝ մինչև 5 հազար դրամի սահմաններում: Վարորդները դժգոհում են, որ մեքենաները լիցքավորելիս գազալցակայաններում իրենց խաբում են, ավելի քիչ են լիցքավորում: Ընդ որում, խաբեությունները, վարորդների պնդմամբ, ավելացել են այն բանից հետո, երբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, գազալցակայանները ստիպված են ՀԴՄ կտրոններ տրամադրել՝ այդպես դուրս գալով ստվերից:

Ու հիմա շատերը որոշել են ՀԴՄ կտ­րոններ տալուն զուգահեռ ինչ-ինչ աճպարարություններով նախատեսվածից քիչ լիցքավորել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ», հեղուկ գազ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon