«Ժողովուրդ». Հակոբ Հակոբյանի գործերը լավ չեն

Մամուլ 05.09.2019   09:33   233
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին պատկանող ընկերություններից մեկը զգալի նվազեցրել է հարկային վճարումները։ Խոսքը «Սեւան-Արփա» ընկերության մասին է։ Ինչպես հայտնի է, Հակոբյանի ընտանիքը բաժնեմասեր ունի նաեւ «Արփա-Սեւան» ընկերությունում։ Բայց, չնայած սրան, տեղ է գտել հազար խոշոր հարկատուների ցանկում։ Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 410 մլն 685 հազար դրամի հարկ ու տուրք։

Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերության կատարած հարկային վճարումները կազմել էին 607 մլն 261 հազար դրամ։ Նույն կարգավիճակում է նաեւ նախկին պատգամավորի մյուս ընկերությունը՝ «Բազենք»-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Բազենք» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 109 մլն 964 հազար դրամ, մինչդեռ 2018-ին այս ընկերության վճարած հարկերը կազմել են 127 մլն 216 հազար դրամ: Նշենք, որ «Բազենք» ՓԲԸ-ն շահագործում է Վայոց ձորի մարզում` Արփա-Սեւան թունելի մոտ գտնվող «Եղեգիս-1» ՀԷԿ-ը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon