«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանին իրավապահները հիվանդանոց չե՞ն տարել

03.09.2019   08:59   76
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Ընդ որում՝ երկու վարկած էր պտտվում` մեկը, որ Գագիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի, և նրան այդ պատճառով են տեղափոխել հիվանդանոց, երկրորդ վարկածն էլ այն էր, որ Գագիկ Խաչատրյանին ինսուլտի ախտանիշներով տեղափոխել են հիվանդանոց, և նրա առողջական վիճակը շատ վատ է: Ի վերջո, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես հասկանալ` արդյոք Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց, թե ոչ, և, առհասարակ, որտեղ է նա գտնվում այս պահին:

«Ժողովուրդ» օրաթերթը նախ դիմեց Ազգային անվտանգության ծառայություն` փորձելով նախաքննական մարմնից հասկանալ, թե ձերբակալելուց հետո 72 ժամվա ընթացքում արդյոք Գագիկ Խաչատրյանին նախաքննական մարմինը ինչ որ գանգատով տեղափոխել է հիվանդանոց, թե ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին, որ ձերբակալելուց հետո` 72 ժամվա ընթացքում, նախաքննական մարմինը Գագիկ Խաչատրյանին հիավանդանոց չի տեղափոխել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ` միգուցե կալանավորումից հետո քրեակատարողական ծառայթյունն է նրան տեղափոխել հիվանդանոց: Ի պատասխան մեր հարցադրման` ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 31-ին` առավոտյան ժամը 9:30-ին, Գագիկ Խաչատրյանը ընդունվել է «Երևան Կենտրոն» ՔԿՀ և մինչ այժմ գտնվում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում: Հիվանդանոց չի տեղափոխվել: Դատելով իրավապահների պաշտոնական պատասխանից` Գագիկ Խաչատրյանին իրավապահները հիվանդանոց չեն տարել, բայց, մյուս կողմից, փաստ է, որ նա հիվանդանոցում՝ «Աստղիկ» բկ-ում եղել է»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon