«Ժողովուրդ». Դատախազները դարձյալ չեն լռում

Մամուլ 23.11.2019   09:32   337
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն դիմած դատախազները տեղեկացրել են, որ իրենցից որևէ մեկը երբևէ դատախազների համար կարվող ձմեռային վերարկու չի հագել, բայց այսօր էլ Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե կառավարության որոշումով դատախազներին ձմեռային վերարկու եւ անձրեւանոց հատկացվում է 3 տարին մեկ անգամ, եւ 2017-ին ու 2018-ին դատախազներին վերարկուներ չեն հատկացրել: Դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են.

«2019 թվականի համար մրցութային կարգով իրականացվել է այդ հագուստի ձեռքբերման գործընթաց»: Եվ, ահա, դատախազները դարձյալ չեն լռում:

«Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են` եթե այդ վերարկուներն իրենք ո՛չ հագնում են, ո՛չ էլ նույնիսկ պահում պահարանում, ո՞րն է եղել այդ մրցույթն անցկացնելու, դրանք դարձյալ պատվիրելու նպատակը, եւ ինչպե՞ս է պատահում, որ եւ՛ 2016-ին, եւ՛ 2019-ին մրցույթը հենց նույն կազմակերպությունն է հաղթում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաեւ, որ Գլխավոր դատախազության վարչությունների թիվն էլ ավելացել է` 9-ից 12-ը դառնալով»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon