«Ժողովուրդ»․ Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ

Մամուլ 11.10.2019   09:11   139
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկ­տեմբերի 7-ին ՀՀ վարչական դատա­րան է դիմել Ռոզա Սահակյանը և հայց ներկայացրել աշխատակազմի դեմ:

Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատա­րանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետեւանք իրեն զբաղեցրած պաշտոնին վերականգ­նեն եւ դեռ ավելին՝ հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձեն:

Նկա­տենք, որ սա միակ հայցը չէ՝ ընդդեմ վարչապետի աշխատակազմի: Ավե­լին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսել:

Հոկտեմբե­րին 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը և կրկին պահանջում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշ­խատակազմի ղեկավարի 2019 թվա­կանի օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն եւ, որպես ան­վավերության հետեւանք, զբաղեց­րած պաշտոնին վերականգնեն, հար­կադիր պարապուրդի ամբողջ ժամա­նակահատվածի համար միջին աշ­խատավարձն էլ բռնագանձեն»:

Ամբողջական թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon