«Ժողովուրդ». Ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով

Մամուլ 19.01.2019   09:40   362

Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են վերանայել հացի վա­ճառքի գները: Պատճառը միջազգային շուկայում ալյուրի թանկացումն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ալյուրի շուկայում և պարզել, որ ընկերությունները անցած տարվա սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 հազար 500 ռուբլի (առանց տե­ղափոխման ծախսերի), իսկ դեկտեմբերին՝ մինչև 13 հազար 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի): Այսինքն՝ 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով:

Բնականաբար, սա իր բացասական հետևանքները կունե­նա հացի և ալյուրից պատրաստվող մյուս արտադրատեսակների վրա: Ու նկատենք, որ այս իրավիճակը կարող էր և չլինել, եթե նախկին իշխանությունները բավարար ուշադրություն դարձնեին գյուղատնտեսության ոլորտին, եթե ՀՀ-ում վերջին տարիներին չնվազեր ցորենի արտադրությունը:

Նշենք, որ ՀՀ-ում ցորենի արտադրության ինքնա­բավության մակարդակը ցածր է՝ 40 տոկոսից էլ քիչ է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon