«Ժողովուրդ». ԲՀԿ-«Իմ քայլը» մենամարտը սկսվեց

Մամուլ 03.10.2019   08:52   87
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ԲՀԿ-ն, ի վերջո, խախտեց տևական լռությունն ու երկարատև ներքին քննարկումից հետո երեկ հայտարարեց` չեն մասնակցի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցի քվեարկությանը ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ վերջին շրջանում Փաշինյան- Ծառուկյան բազմաթիվ հանդիպումներ են եղել:

Ու ինչպես երևում է, այս հարցում ընդհանուր հայտարարի հնարավոր չի եղել գալ, ու երեկվանից սկսվեց ԲՀԿ- «Իմ քայլը» բուն մենամարտը: Ծառուկյանը հայտարարեց, թե այդ նախագծի հիմքերը թույլ են: ԲՀԿ-ականներն ըստ էության համարում են, որ այս օրինագիծը իրավական առումով կաղում է, մերկ է: «Իմ քայլից» էլ հակադարձում են, թե իրական ընդդիմությունը պետք է կանգներ Հրայր Թովմասյանին գահընկեց անելու նախագծի կողմը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլից» ասել են, թե վստահ են, որ ԲՀԿ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմասնակցեն և կողմ կքվեարկեն: Մեր տեղեկություններով` իշխող թիմում շատ վատ են ընդունել ԲՀԿ-ի այս կեցվածքը և որոշել են անխնա քննադատել ընդդիմադիր այս թևին: Իշխանական խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե անընդունելի է, որ գլոբալ առումով պետության համար այսպիսի կարևորության հարցի քվերակությանը որևէ քաղաքական ուժ չմասնակցի կամ ձեռնպահ լինի:

Երկրորդ քաղաքական ուժի այս կեցվածքը պատգամավոր Փաշինյանը չի ընդունում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին կատարվածը հիշեցնելով` սա համարում է ԲՀԿ-ի «սիմվոլիկ որոշումը սիմվոլիկ օրով»: Հիշեցնենք` անցած տարի նույն օրը ԲՀԿ-ն միացավ ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին և կողմ քվեարկեց փաշինյանական թևից մերժվող մի օրինագծի, որը խոչընդոտելու էր վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ արտահերթ ընտրության գնալու մեխանիզմը: Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը եղավ այն, որ նրա կոչով քաղաքացիները «պաշարեցին» ԱԺ շենքը, ի վերջո դրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon