«Ժողովուրդ». Բանակը ներգրավված է եղել մարտիմեկյան իրադարձություններին

Մամուլ 29.01.2019   10:22   319

Թավշյա հեղափոխությունից հետո շատ քննարկվեց բանակի ներգրավվածաթյան հարցը 2008-ի մարտի մեկի ողբերգական իրադարձությունների ժամանակ: Պաշտպանության նախ­կին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով այդ հարցին, ասել է. «Մարտիմեկյան ողբերգության բա­ցահայտումը անհրաժեշտություն է, բայց նրա շրջանակներում իրականու­թյունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանու­թյունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադ­րումը, այն է՝ զինված ուժերին մեղ­սագրել տարբեր հանցագործություն­ներ, դիտարկում եմ որպես միտումնա­վոր, ակնհայտ ոտնձգություն հայկա­կան զինված ուժերի նկատմամբ»:

Այս խոսքերով պարոն Օհանյանը թերևս հերքեց այն, որ բանակը ուղիղ ներգրավվածություն է ունեցել մարտի­մեկյան իրադարձություններում: «Ժողո­վուրդ» օրաթերթը մի շարք հարցերի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավորներից Արամ Խա­չատրյանի հետ, որը 2004-2009 թվական­ներին եղել է գումարտակի շտաբի պետ, մայոր: Վերջինս, որպես զինվորական, անմիջական մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին:

- Թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունե­ցած գործը նոր զարգացումներ և ըն­թացք ստացավ: Դուք 2008 թվականին եղել եք գումարտակի շտաբի պետ, մա­յորի կոչում եք ունեցել: Որպես այդ տա­րիներին այդ համակարգում ծառայող մարդ՝ ի՞նչ ակնկալիքներ կան մարտի 1- ի գործի բացահայտման մասով:

- Այսօր իրավապահ մարմիններին և դատական համակարգին ես լիովին վս­տահում եմ և համոզված եմ, որ մարտի մեկը անպայման կբացահայտվի, և բո­լոր մեղավորները պատասխանատվու­թյան կենթարկվեն, կպատժվեն:

- Ըստ Ձեզ՝ իրավապահ և դատական համակարգերը ամբողջովին ազա՞տ են այսօր, որևէ կաշկանդվածություն չունեն:

- Բոլոր ժամանակներում էլ կարող են ինչ-որ փոքր խնդիրներ լինել կամ ան­հատներ լինել, որոնք որ կփորձեն չա­րաշահել իրենց դիրքերը: Բայց, ընդհա­նուր առմամբ, ես կարծում եմ, որ այսօր կարելի է վստահել այդ համակարգերին:

- Մարտի մեկի գործի շրջանակներում ամենաքննարկված թեման, թերևս, բա­նակի ներգրավվածության հարցն է: Դուք այն ժամանակ եղել եք այդ համակարգում, ի՞նչ կասեք այս մասին:

- Այո: Ես պարզ կարող եմ ասել, որ բանակը ներգրավված է եղել և իր մասնակցությունն է ունեցել այդ օրերին: Կադրերում էլ ակնհայտ երևում է, որ բանակը ներգրավված է եղել: Ես ինքս, լինելով զինվորական, կարող եմ ասել, որ այդ օրը՝ մարտի մեկին, գումարտակը Վանաձորից տեղափոխվել է Երևան ժամը 3-ին: Այդ օրը՝ ժամը 3-ին, տագնապ է հնչել, և գումարտակը տեխնիկայով, անձնակազմի հետ միասին տեղափոխվել է Երևան: Բանավոր կերպով տագնապ է տրվել, և վերադասի կողմից նշվել է ուղղությունը՝ որտեղ պիտի գնանք: Մենք գնացել ենք Երևան՝ Օրբելի փողոց, և այնտեղ կանգ ենք առել: Այնուհետև հաջորդ օրվանից մեր գումարտակը տեղակայված է եղել ձկան խանութի խաչմերուկին, և այնտեղ ծառայություն է իրականացվել:

- Լուրեր կան այն մասին, որ Դուք այդ օրերին ընդդիմացել եք վերադասներին, փորձել եք այնպես անել, որ հրամանները ամբողջությամբ չկատարվեն: Ի դեպ, սրա հետ է կապվում Ձեր պաշտոնանկությունը: Որքանո՞վ է սա համապտասխանում իրականությանը:

- Իհարկե, մարտի 1-ից հետո ինձ ծառայությունից հեռացրել են, նույնիսկ աստիճանազրկել են: Ես դատական հայցով դիմել եմ վարչական դատարան ու կոչումս վերականգնել են: Այնուհետև բանակից հեռացնելու վճիռը չեմ բողոքարկել, որովհետև դա անիմաստ եմ համարել և չեմ վստահել մեր դատական համակարգին: Այնուամենայնիվ, իմ պայքարը շարունակել եմ: Մասնակցել եմ բոլոր հանրահավաքներին, քաղաքական ակցիաներին, թավշյա հեղափոխությանն եմ ակտիվ մասնակցություն ունեցել, հարցազրույցներում իմ կարծիքը հայտնել եմ նախորդ իշխանությունների մասին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Արամ Խա­չատրյան, «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon