«Ժողովուրդ». Աշնանային գնաճ

Մամուլ 05.10.2019   08:45   117
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են: Բանջարեղենի շուկայում էլ մասնագետները գնաճ են արձանագրել, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը 2.5 տոկոս է եղել: Նույն պատկերն է նաեւ մսամթերքի շուկայում, այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի մեկ կիլոգրամը (չալաղաջ) վաճառվում է 3000-3400 դրամով, խոզի մատի մեկ կգ-ն՝ 2900-3200 դրամ: Տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2800-3000 դրամ:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում տավարի մսի շուկայում եւս թանկացումներ կլինեն: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հորդորել է չմտահոգվել, գնաճը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսները պահանջարկի մեծացման ժամանակահատված է. ամառ-աշուն սեզոնային անցում է տեղի ունենում ընդամենը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon