«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանը հա­մագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ

Մամուլ 16.02.2019   09:20   492

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի: Եվ մեր աղբյուրների պնդմամբ՝ նախագահը հա­մագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, և, ըստ էության, ստվերային կերպով հովա­նավորում այդ քաղաքական ուժին:

Ասում են՝ նա պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաս­տանի» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչերը հերքեցին այդ լուրը: ԼՀԿ խմբկացության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Իհարկե, Արմեն Սարգսյանը մեր նախագահն է, մենք նրան շատ հարգում ենք, բայց նման գաղափարներ և մտքեր չկան: Ան­գամ նման խոսակցություններ չեմ լսել: Առաջին անգամ Ձեզնից լսեցի»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         ԼՀԿ, Արմեն Սարգսյան, «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb