«Ժողովուրդ»․ Արցախի ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են

Մամուլ 01.04.2020   10:02   426

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արցախում Արցախի նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: Սա բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսային վարակի տարածվածությունն աշխարհում։

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ, իսկ արդեն նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու։

Եվ երեկ նախնական արդյունքները վկայում էին, որ ընտրությունների արդյունքները կանխորոշվում են առաջին փուլում, և Արցախի նախագահ կդառնա Արայիկ Հարությունյանը։ Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ նրա ղեկավարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքին հաջորդում էր Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցությունը»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon