«Ժողովուրդ». Արամ Սարգսյանը որոշել է աջակցել Սասուն Միքայելյանին

Մամուլ 12.02.2019   09:40   591

ԵԿՄ վարչությունն առաջիկայում նոր նախագահ կունենա. այդ պաշտոնում առաջադրվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրան առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն: Հատկանշական է փաստը, որ Միքայելյանը երկար ժամանակ չէր համաձայնում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել, և ամիսներ շարունակ ազատամարտիկները և՛ հրապարակային, և՛ ներկուլիսային հանդիպումներում խնդրել, համոզել ու «պարտադրել» են Միքայելյանին՝ գնալու այդ քայլին: Այս առումով պատահական չէր փաստը, որ Միքայելյանին առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն, նրա օգտին են քվեարկել նաև նրանք, որ ժամանակին հեռացել էին ԵԿՄ-ից և միայն վերջերս վերադարձել:

Հիշեցնենք` ԵԿՄ-ում սկզբում ցանկացել էին վարչության նախագահ ընտրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին. նա նույնիսկ տվել էր իր համաձայնությունը: Սակայն, երբ խոսվեց Սասուն Միքայելյանին ԵԿՄ վարչության նախագահ առաջադրելու մասին, Արամ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնեց: Երեկ նա ոչ միայն պաշտպանեց «Սասուն» ջոկատի հրամանատարին, այլև, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արամ Սարգսյանը մտադիր է այսքանից հետո մնալ Սասուն Միքայելյանի կողքին և ամեն կերպ աջակցել՝ վերականգնելու ԵԿՄ-ի անունը: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, ԵԿՄ, «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb