«Ժողովուրդ»․ Արա Զոհրաբյանը չի ընդունում ընտանիքի անդամների «կպնելը»

Մամուլ 23.10.2019   08:34   96
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը այն պաշտոնյաններից է, որը տարիներ շարունակ աշխատանքային տարաձայնություններ է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ու մշտապես տարբեր հարցերի շուրջ բախումներ են եղել իր եւ Թովմասյանի միջև․․․

Սակայն, ըստ փաստաբանների պալատի նախագահի` ինքը` որպես իրավաբան ու ՀՀ քաղաքացի, անհանգստացած է այս իրավիճակով:

-Պարո՛ն Զոհրաբյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է այն հարցը, թե ինչ հիմքերով հնարավոր կլինի դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները: Հայրենի խորհրդարանը, կարգապահական վարույթի հիման վրա, փորձ արեց Հ. Թովմասյանին զրկել իր կարգավիճակից, սակայն ՍԴ-ն անգամ հարցը վարույթ չընդունեց: Ի վերջո, կա՞ իրավական գործընթաց այս ամենում, թե՞ իսկապես քաղաքական հետապնդում է իրականցվում Հ. Թովմասյանի անձի դեմ:

– Ես երևի որակում չանեմ, բայց իմ հիմնավոր կասկածը փորձեմ ներկայացնել որպես քաղաքացի, որպես փաստաբան: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե այդ գործընթացները լինեին բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ, այսինքն սկզբունքի հիման վրա դա կառուցվեր, ոչ թե, օրինակ, անձի, ով հրաժարվում է հրաժարական տալ, այս դեպքում, բնականաբար, ինձ մոտ հարց չէր առաջանա:

Ինձ մոտ հարցը առաջացել է Հրայր Թովմասյանի հրաժարականից հետո այս գործընթացների հետ կապված, եւ նախկինում է՛լ, հիմա է՛լ նշում եմ, որ Հրայր Թովմասյան պաշտոնատար անձի հետ երեւի ամենաշատը ես եմ խնդիր ունեցել` որպես փաստաբանի պալատի նախագահ, թե՛ որպես նախարար, թե՛ հետագայում այլ պաշտոններում կարգավիճակ ունենալու ժամանակ: Բոլոր դեպքերում այն, ինչ տեղի է ունենում, ինձ անհանգստացնում է` որպես փաստաբան, որպես քաղաքացի:

-Որպես իրավաբան` ի՞նչ եք կարծում, իշխանությունները այս գործընթացում բոլոր իրավական պրոցեսները, որոնք կարող է իրականացնել Հ. Թովմասյանին լիազորությունները դադարեցնելու համար, սպառե՞լ է: Այսինքն` մնում է միայն քաղաքական ճնշումների միջոցո՞վ արդյունքի հասնել:

-Ես կարծում եմ` ոչ, չենք սպառել. եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տվեց, բնականաբար դա կլինի իրավական առումով, իսկ հիմքերը նախատեսված են, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված են, ուրիշ այլ հիմքերով չի կարելի, որպեսզի դատավորի լիազորություններից հրաժարվեն: Ես կարծում եմ, որ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ինքներս պահպանենք օրենսդրության պահանջները:

Եթե, օրինակ, հայտարարում են, թե նախկինում այսպես են արել, հիմա էլ են այսպես անում, ապա նախկինի ու ներկայի տարբերությունը պետք է հստակ լինի: Եթե ներկան նույնը պետք է անի, ինչպես նախկինը, ապա ինչի՞ տեղի ունեցավ այս ողջ փոփոխությունը: Ես կարծում եմ, որ այդ առումով իսկապես պետք է հստակություն լինի:

-Դուք համարո՞ւմ եք, որ ՀՀ իշխանությունները անգամ ճնշում են սկսել գործադրել Հրայր Թովմասյանի ընդանիքի անդամների նկատմամբ` հատկապես նրա դուստրերին ու հորը Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության հրավիրելով:

-Ես դուստրերի հետ կապված այդպիսի հիմնավոր կասկած ունեցա, դրա համար ինքս էլ անձնապես հրապարակային ներկայացրեցի իմ դիրքորոշումը: Ես կարծում եմ, որ պետք չի թույլ տալ, որպեսզի նման մեթոդով որեւէ գործընթաց իրականացվի: Մեր բոլորի աչքի առջեւ կան բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր նախկինում էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել, եւ իրենց նկատմամբ այդպիսի գործընթաց տեղի չի ունենում: Այդ ընտրողանակությունը պետք է բացատրվի. ինչո՞ւ այս պաշտոնատար անձի նկատմամբ դա անում ենք, իսկ մյուսի նկատմամբ չենք անում»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon