«Ժողովուրդ». Ալրաղացի Լյովիկի գործով նախաքննական մարմինը դատապարտյալներին առաջարկել է օգնել իրենց

Մամուլ 14.01.2020   09:02   227
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ալրաղացի Լյովիկ» մականունով ԱԺ հայտնի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին առնչվող քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզել ենք, որ նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին առաջարկել է օգնել իրենց, անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով այդ դեպքում մեղմ պատժի արժանացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Վաղարշակ Գևորգյանի հետ, որը ոչ միայն այս քրեական գործով անցնող Հայկ Մելքոնյանի պաշտպանն է, այլ նաև Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը:

Ըստ Վաղարշակ Գևորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին: «Առաջարկություն է եղել՝ եթե որևէ տեղեկություն ունես Լևոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնիր, համագործակցիր մեզ հետ, մենք էլ, բնականաբար, փոխադարձաբար կնպաստենք, Ձեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը կարգավորվի: Այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի:

Այսինքն՝առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի: Պետք է նշել, որ նախաքննական մարմինը պարզաբանել է՝ օրենքով նախատեսված կարգով համագործակցությունը կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon