«Ժողովուրդ»․ ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով

Մամուլ 14.09.2019   09:35   252
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված նախագիծը սպասվածից ավելի բուռն քննարկման արժանացավ` փոխադարձ մեղադրանքներով և ԱԺ միջանցքում շարունակություն ունենալով: Խոսքը իր համահեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծին է վերաբերում, որն էլ նշանակում է խախտումներն օնլայն ռեժիմով ոստիկանությանը փոխանցել:

Եվ հետաքրքիր է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները սա համարեցին գործ տալու նախագիծ, որի արձագանքն ու ելույթները լարեցին իրավիճակը: ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանն այս նախագիծը բարոյականությունից զուրկ էր որակել։ Ի պատասխան` Գաբրիելյանը նշեց. «Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի՛ ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»։ Եվ քանի որ սա վերջին ելույթն էր, իրավիճակը լարված մնաց նաև ԱԺ միջանցքում:

Այս իրավիճակը հիշեցրեց դեռևս նախորդ գումարման խորհրդարանում արձանագրված հայտնի դեպքը, երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, անդրադառնալով ազդարարի ինստիտուտին, այն գործ տալ էր համարել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon