«Ժողովուրդ»․ Աղմկահարույց բացահայտումների հետքերով

Մամուլ 23.07.2020   09:14   520

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սնանկության դատարանի դատավորների շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ին կալանավորվեց Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը, կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել նաև մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի նկատմամբ, որը, սակայն, մերժվեց: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում և հատկապես Սնանկության դատարանում բոլորն անհանգիստ են:

Բանն այն է, որ Սնանկության դատարանում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո պարզ է դարձել, որ տեղի է ունեցել ներքին դիտում, այսինքն՝ աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրված եղել, և այդկերպ են հետևել դատավորների խոսակցություններին ու տեղաշարժերին: Եվ հենց դրանից հետո է, որ դատական համակարգում դատավորներն արդեն սկսել են միջանցքներում խոսել, քանի որ վախենում են, թե իրենց էլ կարող են հսկել, տեսախցիկներ տեղադրել, և նրանք շունչները պահած սպասում են, թե ով կարող է լինել հաջորդ «զոհը»:

Հիշեցնենք, որ Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար, իսկ Նարինյանը՝ 4 հոդվածով, և երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb