«Ժողովուրդ». ԱԱԾ բացահայտումից հետո Ֆելիքս Ցոլակյանի նշանակած կադրերն ազատվել են պաշտոններից

Մամուլ 06.06.2019   09:20   442

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ չարաշահումների հետ հնարավոր կապ ունենալու կասկածանքով ԱԻՆ-ում պաշտոնից այլ անձինք են ազատվել: Մասնավորապես սեփական դիմումի համաձայն ազատվել են հաշվապահը, ֆինանսական գծով պատասխանատուն և այլ անձինք, ընդ որում, նրանք ազատվել են նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի նշանակումից հետո:

Մեզ հայտնի դարձավ, թե ինչքան գումար է յուրացվել նախարարությունից, խոսքը ոչ ավել, ոչ պակաս մոտ 200 միլիոն դրամի մասին է»:



 Պիտակներ
         Ֆելիքս Ցոլակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb