«Ժառանգությունը» պարզաբանում է պահանջում

Քաղաքական 11.10.2019   11:48   188
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը նամակ է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին՝ փորձելով ճշտել, թե օրերս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն արդյոք ՔՊ կուսակցության դիրքորոշո՞ւմն է արտահայտում։

«Հարգելի պարոն Պապիկյան, «Ժառանգություն» կուսակցության վարչության անունից Ձեզ եմ դիմում՝ ճշտելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը Ձեր կուսակից, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ մամուլով կատարած հայտարարությունների առիթով` 08.09.2019 թ. «Րաֆֆի Հովհաննիսյանին անհապաղ մեկուսացնել «Ժառանգություն» կուսակցությունից»:

Օգտագործելով հաղորդակցության այս եղանակը՝ ուզում եմ ճշտել՝ արտահայտե՞լ է Տիգրան Ուլիխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առկա ձևավորված դիրքորոշումը, եթե ոչ՝ խնդրում ենք պարզաբանել գաղափարակից ուժի հանդեպ նման ոչ գործընկերային, թշնամական արտահայտությունների պատճառը և արձագանքել ըստ պատշաճի»,- գրել է Գրիգորյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժառանգություն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon