«Ժառանգությունը» կփորձի ակտիվանալ

Քաղաքական 11.04.2019   16:10   283
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր մամաուլի ասուլիսո հանդես են եկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

Ըստ Գրիգորյանի՝ «Ժառանգությունը» ողջունում է Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա ընտրած մեթոդոլոգիան սխալ է: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում սկսած հեղափոխական գործընթացներն իրենց տրամաբանության մեջ չեն: Օրերս մենք ականատեսը եղանք մաքսատանը վարչապետի սարքած տեսարանին, երբ նրա կողմից քաղաքական ճնշման արդյունքում մենք տեսանք աշխատանքից ազատված պաշտոնյայի: Մենք կոչ ենք անում ՀՀ ՄԻՊ-ին հետամուտ լինել այս գործընթացի իրավական գործընթացն ապահովելու համար»,-ասել է նա:

Նարինե Դիլբարյանն էլ նշեց, որ «Ժառանգությունը» կարծես ժամանակ էր տվել հեղափոխական իշխանություններին իրականացնելու իրենց ծրագրերը, որովհետև նպատակները համապատասխանում էին ազատական ժողովրդավարության այն սկզբունքներին։

Սակայն տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ժամանակ տալուց բացի պետք է անցնել կուսակցական գործունեության, այսինքն` ցույց տալ գաղափարների այն տեղապտույտը, որն այսօր կատարվում է. «Կարծում եմ՝ «Ժառանգություն» կուսակցությունը մնացյալ ազատական և ժողովրդավարական, այսինքն` իր սկզբունքները կիսող կուսակցությունների հետ կփորձի լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դաշտում՝ միշտ երևան հանելով սկզբունքների և գործելակերպի հակասությունը, եթե այն, իհարկե, առկա է»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժառանգություն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon