«Ժառանգություն» կուսակցության կոչը ՀՀ իշխանություններին

Քաղաքական 11.09.2019   14:10   239
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժառանգություն» կուսակցությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային մտահոգությունների ողջ թնջուկը ակնհայտ են դարձնում հանքարդյունաբերության ասպարեզում պետական քաղաքականության խոցելիությունը: Վարչապետ Փաշինյանի կոչը՝ ապաշրջափակելու հանքավայրը և դրան անմիջաբար հաջորդած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կոշտ պատասխանը Հայաստանում իշխանության և հանրության միջև լարվածության դաշտ են ստեղծում, որից պետք է հնարավորինս արագ ձերբազատվել:

«Ժառանգությունը» վերստին պնդում է, որ անհրաժեշտ է սկսել հանրային-քաղաքական անաչառ քննարկումների շրջան, որի ընթացքում կառավարության անդամների, մասնագետների, քաղաքական ուժերի և հասարակական վստահություն ունեցող իրազեկ գործիչների հետ կճշգրտվեն հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները, կթիրախավորվեն նախորդ իշխանությունների օրոք այս բնագավառում թույլ տված սխալներն ու բացթողումները, և կգտնվեն փոխադարձ ընդունելի, հավասարակշռված  որոշումներ:

«Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճալի ազգաշահ կարգավորման հիմքում պետք է ընկած լինի պետական մասնակցության դերի աստիճանական մեծացումը հանքերի և բնական պաշարների կառավարման ոլորտում:

Անթույլատրելի է հանքերի և էներգետիկ ռեսուրսների 100 տոկոս սեփականաշնորհումը տարբեր ընկերությունների, որն անխուսափելիորեն հանգեցրել է ու առաջիկայում էլ հանգեցնելու է Հայաստանի պետական շահի և քաղաքացիների սահմանադրական իրավունքների անտեսման:

Այս խնդրի հետ կապված հավատարիմ մնալով մեր որդեգրած մոտեցմանը՝ կոչ ենք անում գործող իշխանություններին  վերանայել այս ոլորտում ստեղծված մտահոգիչ իրավիճակը, իրավական-օրենսդրական ճանապարհով գնալ պետության՝ հանքարդյունաբերական, էներգետիկ ոլորտի ձեռնարկություններում ունեցած բաժնեմասի մեծացմանը, որը թույլ կտա  մասնակցել որոշումների կայացմանը՝ պաշտպանելով մեր ազգային պետական շահերը, իսկ հնարավորության դեպքում ձեռք բերել արգելափակող փաթեթ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ 10-25% պետական բաժնեմասի առկայության պարագայում հնարավոր է համակշռել բոլորի շահեր»:
 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժառանգություն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon