«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Քաղաքական 23.04.2019   11:19   275
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հաըտարարությամբ, որում ասված է․

«Ժողովրդի կողմից մերժված իշխանության հիմնական թևերի խաղաղ ճանապարհով հեռացումը «Ժառանգություն» կուսակցությունը համարում է մեր պետականության պատմության վճռորոշ հանգրվան: Հայաստանում իրավիճակ փոխվեց, որի շնորհիվ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ ի Սփյուռս աշխարհի հնարավություն է ստացել կերտելու իսկապես Նոր Հայաստան, որը դեռ ապագայի տեսլական է, այդ նպատակի հիմնական դրույթների իրականացմանը պետք է միտված լինի ներկայիս իշխանության բոլոր թեւերի եւ քաղաքացիական հանրության գործունեությունը:

Մեր նպատակներն են՝

Ա. Հայաստանի քաղաքացիների շահերի իրավական պաշտպանությունը, հասարակական ու քաղաքական  ժողովրդավարական ինստիտուտների կայացումը:

Բ. Հայաստանի եւ Արցախի պետական անվտանգության հետագա ապահովումը:

Գ Քաղաքացիների առջեւ նոր իշխանության ստանձնած սոցիալական, տնտեսական եւ քաղաքական պարտավորությունների անխոս կյանքի կոչումը, կորսված արդարության հաստատումը:

«Ժառանգությունը» փաստում է, որ հեղափոխական շրջադարձից հետո անցած մեկ տարին բավարար էր երկրում առկա խնդիրները համակարգելու և լուծման ռազմավարությունը մշակելու համար: Սակայն իշխող քաղաքական ուժի վերջին գորոծողությունները թյուրըմբռնումների տեղիք են տալիս: Համաժողովրդական շարժման իրական արժեքների ձևի ու բովանդակության շեղումները տագնապալի ենք համարում: Համոզված ենք, որ դեռ չեն կատարվել անուղղելի եւ համակարգային սխալներ, ուստի ժամանակն է հասարակական եւ քաղաքական համերաշխության մթնոլորտում լսելու միմյանց ձայնը եւ համագործակցային միջավայրում շտկելու բացթողումները, ըմբռնելու համակարգային վերլուծություններն ու առաջարկները:

Երկրի կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժը կարող է շարժման արժեքները կյանքի կոչել՝ ձերբազատվելով անսխալականությունից եւ հասարակական, քաղաքական ուժերի հանդեպ իր ունեցած անվստահության կանխակալ վերաբերմունքը հաղթահարելով միայն: Այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ Հայաստանում  հակահեղափոխականը այսուհետ համաժողովրդական շարժման արդյուքնում իշխանություն դարձած քաղաքական ուժն է լինելու՝ համաժողովրդական շարժման արժեքների կյանքի կոչման ու տապալման համակարգում:

«Ժառանգությունը» մի անգամ ևս հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը, հանուն որի կայացման  շարունակելու ենք մեր գործունեությունը՝ ազատ, անվտանգ միջավայր, ստեղծարար քաղաքացի, հզոր պետականություն կայացնելու  դժվարին աշխատանքը»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժառանգություն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon