Ժապարովը հաղթում է Ղրղզստանի նախագահի ընտրություններում
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ղրղզստանում նախագահական ընտրություններում, քվեաթերթիկների 98%-ի հաշվարկից հետո, հաղթում է Սադիր Ժապարովը՝ ստանալով 79% քվե։
Հանրապետությունում անցկացվում էր նաև հանրաքվե՝ կառավարման ձևի ընտրության վերաբերյալ: Նախնական արդյունքների համաձայն, քաղաքացիների ավելի քան 80% -ը նախընտրում է կառավարման նախագահական ձևը՝ խորհրդարանականից:
Նշվում է, որ 2020-ի հոկտեմբերին Ղրղզստանում խռովությունների ալիք էր տարածվել, և ցուցարարները դժգոհ էին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Արդյունքում, նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովը հրաժարական տվեց, իսկ Ժապարովը դարձավ պետության ղեկավարի պաշտոնակատար: Նոյեմբերին նա հրաժարական տվեց՝ ընտրություններին մասնակցելու համար:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր