Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

Իրադարձային 22.01.2021   13:32   42

Բարձրագույն դատական խորհրդի անդամության  թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:

Այս մասին Ջհանգիրյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ընթացքում:

«Բացասաբար եմ վերաբերվում, որովհետև դրանք (Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը- խմբ.) կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության, բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները»,- ասաց Ջհանգիրյանը:

 


 Պիտակներ
         Ջհանգիրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb