«Ժամանակն է՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունենա ուժեղացված ներկայացվածություն»․ Գախարիա

Աշխարհ 18.11.2020   14:30   33

«Դուք այս երկրի իսկական ընկերն եք: Մենք, անձամբ, շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և ԱՄՆ-ին մեր ռազմավարական գործընկերությանը աջակցելու համար, սա մեր ունեցած ամենակարևոր գործընկերությունն է», - այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիանգրում է վրացական Առաջին ալիքը։

Գախարիան ընդգծել է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղարին գլոբալ համաճարակի ընթացքում Վրաստան կատարած այցի համար:

Գախարիան նշել է, որ իսկապես գնահատում են Միացյալ Նահանգների ժողովրդի և կառավարության շարունակական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

«Դուք շատ լավ գիտեք, թե որքան կարևոր է այս հարցը մեր երկրի համար, որի տարածքները բռնազավթված են, քանի որ գրավող ուժերը դեռ տեղակայված են մեր հողի վրա: Մենք գիտենք, որ այս ռազմավարական գործընկերությունը առաջին հերթին հիմնված է արժեքների վրա – ազատություն, ժողովրդավարություն և, իհարկե, ընդհանուր աշխարհառազմավարական շահեր:

Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք իսկապես զգում ենք, որ եկել է պահը մեր համագործակցության և գործընկերության ամրապնդման, ինչպես նաև այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուժեղացված ներկայացուցչության: Կրկին բարի գալուստ և շնորհակալություն Վրաստան կատարած այցի համար», – ասել է Գիորգի Գախարիան Մայք Պոմպեոյին:


 Պիտակներ
         Գախարիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb