«Ժամանակ». Վակուումում՝ Կոստանյանի հույսին

Մամուլ 29.01.2019   09:23   287

Նոր Հայաս­տանի իշխանությունները հայտնվել են կադրային այն­պիսի վակուումում, որ մնացել են հին Հայաս­տանի այնպիսի կարկառուն ներկայացուցչի հույսին, ինչպիսին նախկին գլխավոր դատա­խազ Գևորգ Կոստանյանն է: Կոստանյանը լինելով գիտու­թյունների դոկտոր` քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար: Սա­կայն այդ պաշտոնը Կոստանյանի համար ընդամենը տրամպլին է լինելու, որովհետև շատ կարճ ժամանակ անց նա կամ կզբաղեցնի ՀՔԾ պետի, կամ հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը:

Ի դեպ, Կոս­տանյանը վերջերս մամուլում հարցազրույց էր տվել և հայտա­րարել, որ Ադրբեջանը 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստում Հայաստանի դեմ՝ թերևս ակնարկելով, որ եվրոպական դատարաններում Հայաստանի շահերը լավագույնս ներկայաց­նելու փորձ ունի, և կարող է այս հարցում ևս օգտակար լինել իշ­խանություններին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Գևորգ Կոստանյան, «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon