«Ժամանակ». ՏԻՄ ընտրությունները՝ փորձաքար նոր ընդդիմության ձեւավորման համար

Մամուլ 12.11.2019   08:36   151
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանի մի շարք համայնքներում՝ Արարատի մարզի Տափերական, Արագածոտնի մարզի Ավան, Կոշ, Հակո, Զարինջա, Թլիկ, Արմավիրի մարզի Նորապատ, Ֆերիկ, Ալաշկերտ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Լոռու մարզի Անտառամուտ համայնքներում։

Թավշյա հեղափոխությունից հետո, իհարկե, տարբեր համայնքներում տեղի են ունեցել ընտրություններ, որոնց մասնակցել են հիմնականում անկուսակցական թեկնածուներ կամ էլ համայնքների նախկին ղեկավարները։

Եվ սա հարցեր է առաջացնում մի երկրում, որտեղ առկա է բազմակուսակացական համակարգ, որտեղ, եթե որեւէ կուսակցության հարց ուղղես իր անդամների թվաքանակի մասին, մի պատկառելի ցուցակ կարող է խոթել աչքդ։

Սակայն այդ նույն կուսակցությունները զլանում եւ ավելորդ են համարում մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ունենալ արդար ընտրությունների միջոցով ընտրված գեթ մեկ համայնքապետ։

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները կարող են իսկապես փորձաքար դառնալ նոր ընդդիմության ձեւավորման համար, որի անհրաժեշտությունը կա, որի մասին խոսվում է պարբերաբար։ Մի ընդդիմության, որը կարող է իր օրակարգով, ծրագրերով ստվերում թողնել եւ քաղաքական աղբանոց նետել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon