«Ժամանակ». Օֆշորի գործը՝ ԱԱԾ-ում. Մանրամասներ Կճոյանի ու Աշոտ Սուքիասյանի խոսակցության ձայնագրությունից

Մամուլ 16.02.2021   09:03   51

«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում է հայտնվել օֆշորային հայտնի գործով անցնող Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և նրա սանիկ Աշոտ Սուքիասյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։

Շուրջ 25 րոպեանոց ձայնագրության մեջ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը պլանավորում են իրենց անելիքները, խոսում օֆշորային գոտում գրանցված ընկերությունում իրենց ստորագրությունները փոփոխելու մասին։ Խոսք է գնում նաև այն մասին, որ եթե հարցում կատարվի Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետություն, և ճիշտ տեղեկություններ գան, ու պարզվի, որ օֆշորային գոտում ի սկզբանե բացված ընկերության սեփականատերերից մեկը ինքն է եղել, խայտառակ է լինելու ոտքից գլուխ։

Փայլակ Հայրապետյանը «Ժամանակ»-ին փոխանցեց, որ պատրաստվում է ձայնագրությունը ուղարկել ԱԱԾ՝ դրան ընթացք տալու համար։ «Այդ ձայնագրությունից պարզ է դառնում այն, ինչի մասին ես խոսում էի 10 տարի շարունակ»,- ասաց Հայրապետյանը»։

Ամբողջական, թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb