«Ժամանակ»․ Նոր վարկեր

Մամուլ 06.12.2019   08:33   381
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը ԱԺ-ի վավերացման է ներկայացրել միանգամից 4 վարկային համաձայնագիր:

Առաջինը ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրն է, որը նախատեսում է 36,5 մլն եվրոյի վարկի ստացում, երկրորդը ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն – BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրն է, որը նախատեսում է 40 մլն եվրոյի վարկի ստացում, երրորդը ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կնքված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրն է, որով ՀՀ-ին տրամադրվում է 9,1 մլն եվրոյի վարկ: Իսկ չորրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև և կոչվում է «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ»:

Այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել 45,8 մլն եվրոյի վարկ:

Չորս վարկերն էլ բյուջետային աջակցության վարկեր են, այսինքն՝ ուղղվելու են 2019թ. բյուջեի պակասուրդը լրացնելուն և բյուջեով նախատեսված ծախսերը իրականացնելուն: Դրանց ընդհանուր գումարը ավելի քան 130 մլն եվրո է»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon