«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը պահեց հարվածը

Մամուլ 26.11.2019   08:45   86
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երիտասարդները, որոնք պահանջում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այսպես ասած, ապազգային քաղաքականություն վարելու համար, դադարեցրել են նստացույցը՝ Հարությունյանին հրավիրելով իրենց բարձրացրած հարցերի շուրջ քննարկման:

Քննարկման պարագան, ըստ երեւույթին, այսպես ասած, «երգով նահանջի» տարբերակն է կամ ճանապարհը, քանի որ ակնառու է փաստը՝ հրաժարականի ակցիայի կամ պայքարի տապալումը: Այդ գործընթացի դրոշակակրի դերը փորձեց ստանձնել ՀՅԴ-ն, դառնալ գործընթացի առաջամարտիկը, գուցե նախարարի հրաժարականի դափնեկիր դառնալու ակնկալիքով: Սակայն փաստացի ստացվում է, որ Դաշնակցությունը դառնում է գործընթացի տապալման կրողը:

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը գործնականում իր մեջ կրում է նաեւ նախկին իշխող համակարգում ուժերի հարաբերակցության համար պայքարի էական տարրեր: Ահա այդ տրամաբանությամբ, մի կողմից աջակցելով ակցիային, մյուս կողմից չմտնելով դրա որեւէ արդյունքի համար պատասխանատվության դաշտ, նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր, մեծ հաշվով, նույնիսկ ակնկալում էին ՀՅԴ անհաջողությունը՝ ներքին հարաբերակցության առումով մրցակիցներից մեկի դիրքերը թուլացնելու նպատակով:

Ի վերջո, նրանք, թերեւս, լավ էին պատկերացնում կա՛մ ակցիայի անհեռանկարայնությունը, կա՛մ անգամ որեւէ հաջողության պարագայում դրա քաղաքական էական նշանակության բացակայությունը, որովհետեւ այն հազիվ թե դառնար նոր քաղաքական հաջողության ճանապարհին դրված առաջին աղյուս՝ մի շարք քաղաքական եւ հանրային գործոններից ելնելով:

Այլ հարց է, որ փորձ էր արվում ստուգել նաեւ Նիկոլ Փաշինյանի ամրությունը: Այդ իմաստով, Փաշինյանը պահեց առաջին հարվածը, ընդ որում պետք է նկատել, որ ուժերի ամենեւին ոչ գերլարումով: Խոշոր հաշվով, ԿԳՍՄ նախարարի հրաժարականի շուրջ զարգացումը կամա, թե ակամա արձանագրեց ընդամենը հետհեղափոխական իրողություններում՝ չնայած մեկուկես տարի անց ուժերի հարաբերակցության հիմնականում անփոփոխ ստատուս-քվոյի հանգամանքը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon