«Ժամանակ». Միակ կենդանի հերոսին փոխարինել է Պյոտր Տոլստոյը

Մամուլ 30.01.2019   09:35   366

ՌԴ Պետական դումայի կայքից տեղեկանում ենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողո­վի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին փոխարինել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Պատճառը Ռիժկովի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անցյալ տարվա ապրիլին հնչեցված վիրավորական արտահայ­տություններն են:

Ռիժկովի ղեկավարած ռուս խորհրդա­րանականների պատվիրա­կությունը անցյալ տարվա ապրիլին Հայաստանի խորհրդարանում հանդիպել էր հայ պատգամավորների հետ, որի ժամանակ Ռիժկովը Հայաստանում տեղի ունե­ցող իրադարձությունները համեմատել էր ուկրաինա­կան Մայդանի հետ և, նկատի ունենալով շարժումը ղեկա­վարող Նիկոլ Փաշինյանին՝ ասել. «Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»: Հայ պատգամավորներից Ռիժկովին շատ կոշտ հակադար­ձել էին Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը: Ռիժկովը դժվար թե գա մի երկիր, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, չնայած ինքն էլ Հայաստանի միակ կենդանի հերոսն է։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Նիկոլայ Ռիժկով, «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon