«Ժամանակ». Կաշառքի մասին հաղորդում տվողի դեմ ՊԵԿ-ը հարկային տեռոր է սկսել

Մամուլ 19.06.2019   10:40   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժամանակ» թերթը գրում է.

«Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու և ստանալու գործով բերման ենթարկեց Սևանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալին ու մի տեսուչի: 
Կաշառքի աղմկոտ գործից ամիսներ անց կաշառք վերցնողները ազատության մեջ են, իսկ կաշառքի մասին հաղորդում ներկայացրած տնտեսվարողի դեմ հարկայինը իրական տեռոր է սկսել:
Մասնավորապես՝ օրերս ընկերությունը տուգանվել է մեկ տարում արդեն երրորդ անգամ, ՀԴՄ-ի պատրվակով: Բացի տուգանքը, ընկերությունը փակ կլինի 10 օր։
Հարկայինի այս գործելաոճը, ըստ էության, ուղիղ մեսիջ է հարկատուներին, որ չհամարձակվեն կաշառքի մասին հաղորդում տալ, դեմ դուրս գալ իրենց:
Դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով՝ ամսական մուծվել հարկայինին եւ հանգիստ աշխատել: Այլ կերպ ասած՝ հարկայինի դեմ «գործ տալ» եւ դա մարսել՝ հնարավոր չէ»։

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon