«Ժամանակ». Կանգնեցնել Հայաստանի տարածքների հանձնումը

Մամուլ 10.02.2021   09:15   61

«Ժամանակ» թերթը գրում է.

 «Կառավարությունը որոշել է կանոնակարգել գետերից ավազի արդյունահանման պրոցեսը, ինչը «հնարավորություն կտա ողջամիտ օգտագործել գետավազի վերականգնվող պաշարները, վնաս չհասցնել գետի հունի ափագծին, ջրային ռեսուրսներին և խուսափել անդրսահմանային ազդեցություններից»:

Գաղտնիք չէ, որ մեծ քանակի ավազ արդյունահանվում է Արաքս գետի ավազանից, և տնտեսվարողները, իրենց եկամտի հետևից ընկած, շատ դեպքերում քանդում են գետի հունը՝ դրանով դանդաղ, բայց հետևողականորեն փոքրացնելով Հայաստանի տարածքը:

Հայաստանի և Թուրքիայի սահմանն անցնում է Արաքս գետով, և որքան Հայաստանի կողմից շատ է քանդվում գետի հունը, այնքան գետը տեղափոխվում է դեպի Հայաստանի տարածք, առաջացնելով այսպես կոչված անդրսահմանային ազդեցություններ»:

Ամբողջական թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb