«Ժամանակ». Ինչ վիճակում է մարտի 1-ի գործը

Մամուլ 31.01.2019   09:50   350

Վերաքննիչ դատարանը հրապարակեց 2008 թվակա­նի մարտի 1-ին Ազգային անվ­տանգության խորհրդի քար­տուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանա­վորելու միջնորդությունը մեր­ժելու դեմ Գլխավոր դատա­խազության վերաքննիչ բողո­քի վերաբերյալ որոշումը: Դա­տարանը բողոքը մերժել է:

Ստացվում է, որ նույն գործի շրջանակում համանման մե­ղադրանքներով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվում է՝ հիմնավորմամբ, որ ազատության մեջ գտնվելով, կարող է ազդել գործի ընթացքի վրա, իսկ Արմեն Գևորգյանը մնում է ազատու­թյան մեջ՝ այն դեպքում, երբ վեր­ջինիս՝ գործի ընթացքի վրա ազ­դելու հնարավորությունները պակաս գործուն չեն:

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ ծանոթ չէ որոշ­ման պատճառաբանությանը, բայց կարող է արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմ­նի հետևությունն է այս կամ այն անձի պատշաճ վարքագծի դրսևորումը միջդատական վա­րույթի ընթացքում. «Իհարկե, ու­զում եմ արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի քաղաքական կշիռնե­րը տարբեր են՝ անկախ առա­ջադրված մեղադրանքների նույ­նականությունից, չի կարելի Ար­մեն Գևորգյանի անձը հավասարության մեջ դնել Քոչարյանի ան­ձի հետ»:

Նորիկյանն ընդգծեց. «Եթե չեմ սխալվում, Արմեն Գևորգյանին, բացի սահմանադրական կարգը տապալելուն աջակցելուց, այլ մեղադրանք է առաջադրված... իսկ ընդհանրապես խափանման միջոցների հարցը շատ է քննարկվում, բայց լավ կլիներ, որ ուշադրությունը սևեռվեր գործի վրա: Անհրաժեշտ է հան­րությանը տրամադրել տեղեկու­թյուններ ընթացքի հետ կապ­ված, ամենակարևորը՝ այն մա­սին, թե տասը զոհերի սպանու­թյունների անմիջական կատա­րողների բացահայտումը որ փու­լում է գտնվում»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ դա­տարանն է, վերջին հաշվով, որո­շում՝ ով կարող է խոչընդոտել քննությանն ազատության մեջ, ով՝ ոչ: «Ամենայն հավանականու­թյամբ, ուսումնասիրելով նյութե­րը՝ դատարանը եկել է այն որոշ­ման, որ Արմեն Գևորգյանը ազատության մեջ մնալով չի կա­րող որևէ կերպ ազդել նախաքննության ընթացքի վրա: Սա ավելի շուտ դատարանին ուղղ­վելիք հարց է, բայց դատարանն արդեն իր վճիռը կայացրել է, և դա քննարկման ենթակա չէ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:

Մարտի մեկի գործի շրջանա­կում իրավապաշտպանը քաղա­քական որևէ երանգ չի տեսնում. «Քաղաքական համատեքստում դրան մոտենալ ու մեկնաբանել չեմ կարող, քրեական գործ է, և այսօր փորձ է արվում այդ գործի շրջանակում հանրությանը տե­ղյակ պահել, թե ինչ է կատարվել 2008 թվականին նախագահա­կան ընտրությունների հետ կապված՝ մարտի մեկից առաջ և հետո»:

Ինչ վերաբերում է այն դիտար­կումներին, թե հանրությունն այս օրերին քիչ տեղեկություն ունի գործի ընթացքի հետ կապված, Վարդան Հարությունյանն ար­ձագանքեց. «Նախաքննական մարմինն է որոշում՝ ինչքան տե­ղեկատվություն հրապարակել. ընդհանրապես ցանկացած նա­խաքննական պրոցես իրենից հետաքրքրություն ներկայաց­նում է, մարդիկ կուզենային տե­ղյակ լինել: Իսկ նախաքննական մարմինը տալիս է այնքան տե­ղեկություն, որքան անհրաժեշտ է համարում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Ժամանակ», Մարտի 1-ի գործ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon