«Ժամանակ»․ Ինչ փոփոխություն է առաջարկում Քննչական կոմիտեն

Մամուլ 05.03.2021   09:21   79

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի Քննչական կոմիտեն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ քրեական օրենսգրքում», որը հնարավորություն կտա աշխարհազորայիններին և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց համարել զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ:

Չնայած աշխարհազորայինները ռազմական գործողություններին մասնակցում են կամավորության սկզբունքով, սակայն քանի որ նրանք մարտական գործողությունների ժամանակ իրականացնում են զինծառայողներին վերաբերելի գործառույթներ, հետևաբար մարտական գործողությունների ժամանակ կատարված հանցագործության համար կենթարկվեն նույնպիսի պատասխանատվության, ինչպես զինծառայողները»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:


 Պիտակներ
         «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb