«Ժամանակ». Հողերի վարձակալության ժամկետը կհամահարթեցվի

Մամուլ 25.03.2021   08:56   34

«Ժամանակ» թերթը գրում է. 

 «ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Սերգեյ Բագրատյանը առաջարկում են փոփոխություն կատարել Հողային օրենսգրքում և պետությանը ու համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վարձակալության առավելագույն ժամկետ սահմանել 49 տարին: Գործող օրենսդրությամբ գյուղատնտեսական հողերի վարձակալության առավելագույն ժամկետը 25 տարի է, իսկ ոչ գյուղատնտեսականներինը՝ 99:

Պատգամավորներն իրենց այս առաջարկը հիմնավորում են, այդ թվում, Կոտայքի մարզում անցկացրած ուսումնասիրություններով, որոնց արդյունքում պարզել են, որ այդ մարզում վարձակալությամբ տրված հողատարածքներում ոչ մի ներդրում չի իրականացվել, որը վնասում է ոչ միայն համայնքին, այլ նաև քաղաքացիներին: Կոտայքի մարզի օրինակը պատահական չէ, եթե նկատի ունենանք, որ այդ մարզը երկար տարիներ եղել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ազդեցության ոլորտը: Հետաքրքիրն այն է, որ այս նախաձեռնությանը միացել է ԲՀԿ նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանը»:

Ամբողջական, թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb