«Ժամանակ»․ Հերթական փախուստը

Մամուլ 25.12.2019   08:50   1003

«Ժամանակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում որոշում է կայացվել ձերբակալել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զեյթունի կահույքի գործարանի տնօրենին և ՀՖՖ տեխ.հսկիչին: Մեր տեղեկություններով՝ նշյալ անձինք այլևս Հայաստանում չեն, և նրանց երկրից փախչելուն ակտիվորեն նպաստել է Ռուբեն Հայրապետյանը:

Խնդիրն այն է, որ Հայրապետյանին մեղսագրվող հանցագործությունների մեծ մասը կատարվել է այս անձանց միջոցով, և մտահոգություն կա, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար, նրանք կարող են ընդհանրապես ոչնչացվել: Այնպես որ, այս անձանց շուտափույթ հայտնաբերումը կարող է օգնել ոչ միայն հանցագործությունների բացահայտմանը, այլ նաև նրանց ֆիզիկական անվտանգության ապահովմանը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon