«Ժամանակ». Հայաստանը պետք է չհապաղի

Մամուլ 17.01.2019   09:25   330

Եվրահանձնաժողովը հրապարակել է ներդրումային նախագծի մասին տեղեկություն, ըստ որի հանձնաժո­ղովը Համաշխարհային բանկի հետ միասին ծրագրում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում իրա­կանացնել 13 միլիարդ եվրոյի ներդ­րում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական զար­գացման համար: Դա ներառելու է ճա­նապարհների կառուցում, նորոգում, այլ ենթակառուցվածքային ներդ­րումներ, լոգիստիկ կենտրոնների ստեղծում և այլն: Առայժմ մանրամասներ հայտնի չեն, թե 13 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագիրն ինչ առաջնահերթությամբ է բաշխվելու Եվրամիության Արևելյան գործընկե­րության անդամ երկրների միջև:

Խոսքը 6 երկրի մասին է՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա: Սակայն մեծ հավա­նականությամբ շատ բան կախված է լի­նելու նաև այն հանգամանքից, թե այդ երկրները ինչպիսի արդյունավետությամբ կգործակցեն Եվրամիության հետ թե՛ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, թե՛ ընդհանրա­պես եվրոպական ինտեգրացիայի, նաև երկկողմ հարաբերությունների ուղ­ղությամբ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Ժամանակ», Համաշխարհային բանկ, ներդրումներ, Արևելյան գործընկերություն, Եվրահանձնաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon