«Ժամանակ». Դատական համակարգը պետք է լքեն բոլոր օդիոզները

Մամուլ 16.01.2019   09:52   308

«Ժամանակ» -ի զրուցակիցն է փաստաբան Վահե Գրիգորյանը:

- Հարգելի Վահե, Ձեր տպավորությամբ՝ Մարտի 1-ի գործն իր հունո՞վ է ըն­թանում:

- Մարտի մեկի գործով նա­խաքննությունն ընթացքի մեջ է, և որքանով տեղեկացված ենք պաշտոնական քննության ընթացքի մասին, այն ծավալ­վում է տարբեր ուղղություննե­րով, բայց կոնկրետ սպանու­թյունների մասով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում գործում նորություններ չկան, կամ ես տեղեկացված չեմ: Համենայն դեպս, բոլոր այն ուղղություն­ները, որոնցով Մարտի մեկի գործով քննվում են, ուղղակի­որեն կամ անուղղակիորեն կապված են սպանություննե­րի կոնտեքստի և հանգա­մանքների հետ:

- Չե՞ք նկատել այնպիսի փոփոխություններ, որոնք այս պահին կարող են հա­մարվել խոչընդոտ կամ ձգձգման միտում գործում:

- Ոչ:

- ՄԻԵԴ-ի վճիռներին վստահաբար հետևում եք, ի՞նչ է զարգանում այստեղ:

- Ոչ այնքան ՄԻԵԴ-ի վճիռների ընթացքն է այս պահի դրու­թյամբ հիմնական ուշադրու­թյան առարկա Հայաստանի հանրության համար, որքան այդ վճիռների կայացման ըն­թացքը ՀՀ-ում: «Մուշեղ Սաղաթեյյանն ընդդեմ ՀՀ-ի» գոր­ծով կայացված վճռով շատ էական հանգամանքներ իրա­վական գնահատականներ ստացան Եվրոպական դա­տարանի վճռով, որոնք այդ վճռի այստեղ կատարման ընթացքում պետք է արտացոլ­վեն նաև մեր պետական դա­տական ակտերում: Պարոն Սաղաթելյանի անունից Վճռաբեկ դատարան է ներկայացվել նոր հանգամանքով վճռաբեկ բողոք, որը քննու­թյան փուլում է: Վստահ եմ, որ ընդունելի կհամարվի և քննության արդյունքում կբեկանվեն իր դեմ կայացված դատական ակտերը: Հետաքրքիր է, որ նույնաբովանդակ վճռաբեկ բողոք է ներկայացվել նաև Գլխավոր դատա­խազության կողմից, սա մի աննախադեպ իրողություն է, երբ երկու կողմերն էլ վճռաբեկ բողոք են բերել այսինքն՝ դա­տավարության երկու կողմն էլ՝ և՛ պաշտպանությունը, և՛ մե­ղադրանքի կողմը դատարան­ների նախկինում կայացրած ակտերը վերանայելու պա­հանջ են ներկայացրել:

- Դա ինչի՞ մասին է վկա­յում:

- Դա առաջին հերթին վկա­յում է այն մասին, որ, ինչպես բոլորս գիտենք, դատական իշխանության կողմից 2008թ. Մարտի 1-ի գործերով «արդա­րադատությունը» եղել է ոչ այլ ինչ, քան այդ պահի դրությամբ քաղաքական իշխանության քարոզչության ուժային բաղադրիչը, այնտեղ ոչ մի արդարադատություն չի եղել, արդար դատաքննության որևէ երաշ­խիք պահպանված չի եղել:

- Այսինքն՝ ՄԻԵԴ-ը հաս­տատում է, որ տվյալ ժամա­նակի իշխանությունը քա­ղաքական հետապնդում է իրականացրել:

- Դա ուղղակիորեն բխում է վճռից, իհարկե: Վերջերս որոշ գործեր արդեն ուղղակիորեն 18-րդ հոդվածի շրջանակում հարցերով են հաղորդակցվում Հայաստանին: Մասնավորա­պես վերջին հաղորդակցու­թյունը Գրիգոր Ոսկերչյանի գործով է, այնտեղ արդեն քա­ղաքական հետապնդումների վերաբերյալ ուղիղ հարցադ­րումներ կան: Մենք աննախա­դեպ իրավիճակում ենք՝ և՛ գործադիր իշխանությունը, և՛ պաշտպանության կողմը միա­ժամանակ դժգոհ են դատա­կան ակտերից և արդարադա­տության որակից: Ի դեպ, այ­սօր դատավարություններ են տեղի ունենում, որտեղ ՀՔԾ-ն, դատախազությունը, պաշտ­պանության կողմը ինքնաբա­ցարկների միջնորդություններ են ներկայացնում դատավոր­ներին և իրենց հրապարակա­յին հայտարարություններով անվստահություն են հայտ­նում դատական իշխանությա­նը: Սա դատական իշխանու­թյան խոր ճգնաժամ է, որը բնական եմ համարում այն իմաստով, որ փոփոխություններ դատական համակարգում էլ պիտի կատարվեն: Այդ փո­փոխությունների ուշացումն է, որ խորացնում է ասպիսի ճգնաժամը: Անցած 8 ամիսնե­րի ընթացքում որևէ փոփո­խություն տեղի չունեցավ դա­տական իշխանությունում, դուք տեղյա՞կ եք որևէ բովան­դակային քննարկման, դեբատի մասին, որը գաիս է իշխա­նությունից:

- Դուք դա նկատի ունենք, իսկ ես մտածեցի, որ կադ­րերը պետք է փոխվեն, որովհետև ենթադրում եմ, որ ինքնաբացարկները նաև վկայում են այն մասին, որ դատավորները պատրաստ չեն տվյալ գործի քննությա­նը: Օրինակ՝ երկրորդ նա­խագահի գործով արդեն եր­րորդ ինքնաբացարկի մա­սին է խոսվում:

- Դուք շատ հիմնարար հարց եք բարձրացնում: Նախ՝ երկ­րորդ նախագահի կալանքի գործով դատավարություննե­րի ժամանակ արված ինքնա­բացարկներին անդրադառ­նանք. դատավորներ կան, որ իրենք են բավարարել իրենց դեմ հայտնված ինքնաբա­ցարկները, դա նշանակում է, կապվածությունը, և դա ողջունելի է, որ մարդիկ չեն ցանկանում այդ պայմաննե­րում լսել բողոքները կամ միջնորդությունները: Դա նախկի­նում բացառություն էր: Կայուն արդարադատություն ունեցող պետություններում, որտեղ դատավորներն իրենք իրենց հեղինակությունը աղյուս առ աղյուս կառուցում են ողջ կյանքի ընթացքում, այս կամ այն դատավորի կողմից գործը քննելու շահագրգռվածությու­նը դրսևորում են կողմերը, այ­սինքն՝ կողմերը ձգտում են, որ անկողմնակալ, հեղինակավոր և իր մասնագիտական ու բա­րոյական ամբողջականությու­նը պահպանած դատավորը քննի իրենց գործը: Եթե որևէ կասկած հարուցող խոսք հրա­պարակվի դատական նիստի ընթացքում դատավորի անա­չառության մասին, դատավորն անմիջապես ինքնակամ թողնում է գործը, և կողմերը պետք է խնդրեն, որպեսզի այդպիսի դատավորները մնան գործում: Հայաստանում հակառակն է եղել, կարող եք փաստաբանական համայն­քից, քննիչներից, դատախազ­ներից տեղեկանալ, թե դա­տավորները ինչ աստիճանի հակադրվածությամբ են վե­րաբերվել կողմերի իրենց նկատմամբ ինքնաբացարկի պահանջներին, Նույնիսկ որոշ դատավորներ անձնական վիրավորանքներ են հասցրել, սա հիվանդ իրավական մշա­կույթի դրսևորում է...

Դատական իշխանությունում անձերը ոչ պակաս կարևոր են, քան այդ համակարգի գոր­ծունեության սկզբունքները, դատական իշխանությունն ամենաանձնավորված իշխա­նությունն է, արդարադատու­թյունն ամենաանձնավորված կերպով իրագործվող պետա­կան գործառույթն է: Անձի հե­ղինակությունն ուղղակիորեն արդարադատության հեղինա­կության հիմնական հատվածն է: Արդարադատության ոլոր­տում անձերի փոփոխությունն անխուսափելի է, առաջին հերթին դա ուղղված է արդա­րադատության համակարգի Արդարադատության ոլոր­տում անձերի փոփոխությունն անխուսափելի է, առաջին հերթին դա ուղղված է արդա­րադատության համակարգի հեղինակության բարձրացմա­նը... Եթե մի համակարգ իր արդյունավետությունն ու հեղինակությունը ի վիճակի չի եղել պաշտպանել ճգնաժա­մային պայմաններում, այն լրջագույն փոփոխությունների կարիք ունի: Անձերի փոփո­խությունն անհրաժեշտ է, բայց չի նշանակում ամբողջ անձ­նակազմի փոփոխություն: Դա­տական համակարգը պետք է լքեն բոլոր օդիոզները, որոնք մասնագիտական կարիերան և նյութական բարեկեցու­թյունն ապահովել են այլոց ճակատագրերը խեղելով... Նրանք, ովքեր կարողացել են արդարադատության խավա­րի պայմաններում բարոյա­կան ամբողջականությունը շատ թե քիչ պահպանել, իրենց մասնագիտական դիրքերը չզիջել, առաջխաղացում պետք է ստանան:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Վահե Գրիգորյան, «Ժամանակ», «Մարտի 1-ի» գործ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon