«Ժամանակ»․ ԲՀԿ առաջարկությունը՝ ընդդեմ «նվիրատվության»

Մամուլ 13.12.2019   08:38   399
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ ավելացնելով հետևյալ բովանդակությամբ հոդված. «Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքը պարտավոր է ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվություն սույն հոդվածով սահմանված չափը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության աղբյուրի վերաբերյալ, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում»:

Ակնհայտ է, որ այս փոփոխությունը Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների և դրանց բացահայտումների արձագանքն է: Փոփոխության նպատակն է ավելի թափանցիկ դարձնել նվիրատվությունների ստացման աղբյուրը և նվիրատվության չափը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon