«Ժամանակ»․ Արայիկ Հարությունյանի քայլն ընդդեմ Արցախը մեկուսացնելու

Մամուլ 21.03.2020   09:44   719

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում է ստեղծել Արցախի համահայկական online (առցանց) համալսարան:

«Ես առաջ եմ քաշում Արցախի համահայկական online (առցանց) համալսարանի ստեղծման գաղափարը: Այնտեղ դասավանդելու են Արցախի, Հայաստանի, Սփյուռքի լավագույն մասնագետները, և ուսանելու են աշխարհի բոլոր ծայրերից մեր հայրենակիցները և ոչ միայն: Սա ոչ միայն կրթական մեծ քայլ կլինի, այլև Արցախը համաշխարհային զարգացումներից մեկուսացնելու՝ հակառակորդի փորձերի ձախողմանն ուղղված քայլ»,- ասում է Արայիկ Հարությունյանը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon