«Ժամանակ» (ԱՄՆ, 2011)
Ժամանակին մարդիկ անմահությանը ճանապարհ են բացել ու հիմա մարդիկ գենետիկայով ծրագրավորված են այնպես, որ չեն ծերանում մինչև 25 տարեկան հասնելը։ Բայց դրանից հետո նրանց մնում է ապրել ընդամենը մեկ տարի, եթե չեն ավելացնում ավել ժամանակ։
Ժամանակի ընթացքում «գետտո» տարածքում մարդկանց ժամանակը շատ քիչ է և ամեն օր ինչ-որ մեկը մահանում է։ 28 տարեկան բանվոր Ուիլլ Սալաս ապրում է գետտում՝ մեկ օրով, ամեն գիշեր ու ցերեկ նա վաստակում է ժամանակ հաջորդ օրվա համար։
Հանկարծ հայտնվում են ժամագողները, որոնք գողանում են մարդկանց ժամանակը։ Առաջնորդ Ֆորտիսը առաջարկում է հարուստին մրցել իր ժամանակի վրա։ Մարտերը հիմնված են այն փաստի վրա, որ պետք է սեղմել հակառակորդի ձեռքը ներքևում և խլել նրա ողջ ժամանակը։ Ուիլլը փրկում է տղային և թաքնվում են լքված շենքում։ Հենրի Գամիլտոն (հարուստ տղան) պատմում է Ուիլլին, որ հոգնել է իր կյանքից 105 տարի։ Նա նաև ասում է, որ հարուստների հավիտյան կյանքի համար պետք է մահանան աղքատ մարդիկ։ Հետևաբար աշխարհը բաժանվում է ժամային գոտիների։ Ուիլլը և Հենրին քնում են։ Հաջորդ առավոտ, երբ Ուիլլը դեռ քնած էր Հենրին իր ամբողջ ժամանակը փոխանցում է նրան, իրեն թողնում է ընդամենը հինգ րոպե, և գնում է դեպի կամուրջը։ Ուիլլը արթնացավ և տեսավ 116 տարի իր ժամացույցի վրա, պատուհանի վրա գրված էր «Մի վատնիր իմ ժամանակը զուր տեղը»: Ուիլլը վազում է դեպի կամուրջ ,բայց չի հասցնում, Հենրիի ժամանակն ավարտվում է և ընկնում է գետը։
Գիտակցելով, որ փոքր կողոպուտը չի օգնի փոխել իրավիճակը, Ուիլլը և Սիլվիին հարձակվում են Ուայսի գրասենյակ։ Կողոպուտից հետո, Ուիլլը մի միլիոն տարին տալիս է իր ծանոթ աղջկան Մայաին (Շայլո Օստվալդ), որպեսզի բաժանի բոլոր մարդկաց գետտոյում։ Ժամանակի պահակախումբ Լեոնը, որպես գաղթած գտնվում է գետտոյում և բռնում է Ուիլլին և Սիլվիին, բայց քանի որ նրա ժամանակը վերալիցքավորված չէր, արդյունքում մահանում է։ Թալանող զույգին մնացել էր կես րոպե, որպեսզի հասնեն նրա մեքենային, Ուիլլը հասցնում է վերալիցքավորել ժամանակը և հասցնում է տալ Սիլվիին։
Ֆիլմի թրեյլերը՝
- թողարկման տարեթիվը՝ 2011
- երկիրը՝ ԱՄՆ
- ռեժիսոր՝ Էնդրյու Նիկկոլ
- սցենարը՝ Էնդրյու Նիկկոլ
- երգահան՝ Կրեյգ Արմսթրոնգ
- գլխավոր դերերում՝ Ջաստին Թիմբերլեյք, Ամանդա Սեյֆրիդ, Կիլլիան Մյորֆի
- ժանրը՝ ֆանտաստիկ, էքշըն
- բյուջե՝ $40.000.000
- տարիքային սահմանափակում՝ 16+
- տևողությունը՝ 109 րոպե / 01:49
Ֆիլմը դիտեք այստեղ:
Նմանատիպ նյութեր