«Ժամանակ». Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ին

Մամուլ 23.11.2019   09:30   321
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ ՄՈսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր գործարար Լևոն Սարգսյանը՝ հանրությանը հայտնի Ալրաղացի Լյովիկը:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները տարօրինակ են համարում, որ Լևոն Սարգսյանին առ այսօր Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրված չէ:

Այն, որ Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, բազմիցս նշել են փաստաբանները, դրա մասին հավաստող բազմաթիվ ցուցմունքներ կան քրեական գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon