Ժամացույցն ու կնոջ բնավորությունը

Հոգեբանական 23.12.2019   22:00   692
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կանանց ժամացույցներն արդեն վաղուց դադարել են ընկալվել որպես միայն ժամանակը ցույց տվող սարքեր: Հիմա դրանք ավելի շատ աքսեսուարի դեր են խաղում, որոնք ունակ են առանձնացնել կնոջը շրջապատից, ընդգծել անհատականությունն ու նույնիսկ որոշակի պատկերացում տալ նրա ներաշխարհի մասին:

  • Այսպես՝ դասական թանկարժեք ժամացույցները խոսում են կնոջ հաջողակ լինելու և սեփական անձի հանդեպ լուրջ վերաբերմունքի մասին: Այսպիսի կինը աչքի է ընկնում բարձր աշխատունակությամբ, կարգապահությամբ ու նպատակասլացությամբ: Նա գնահատում է իր ժամանակը, իսկ դրանից ավելի շատ՝ գնահատում է իրեն և կյանքում առաջ շարժվելու համար ոչինչ չի խնայում:
  • Կանայք, որոնք անսովոր դիզայնով ժամացույցներ են նախընտրում, սովորաբար ինքնատիպ անձնավորություններն են և պատրաստ են էքսցենտիկ արարքների: Նրանք հակված են կյանքը հումորով ընկալելու, սիրում են ուրախանալ, նրանց բնորոշ է որոշակի մանկամտությունն ու բնավորության փոփոխականությունը:
  • Խստաոճ քառակուսի ժամացույցներ նախընտրող կանայք կյանքում ամենից շատ գնահատում են կայունությունը: Նրանք կարգապահ են, պեդանտ, համառ՝ նպատակին հասնելու ճանապարհին: Նրանք աշխատասեր են, պահպանողական, սիրում են իրադրությունը մի քանի քայլ առաջ գնահատել: Ինչ-որ հարցի շուրջ տեսակետ ձևավորելուց հետո նրանք հազվադեպ են փոխում կարծիքն ու կարող են համառություն ցուցաբերել: Քառակուսի ժամացույց նախընտրող կանայք հազվադեպ են փոխվում կամ ինչ-որ բան փոխում իրենց կյանքում:
  • Շրջանաձև կամ օվալաձև ժամացույցները գրավում են ռոմանտիկ կանանց: Սովորաբար նրանք զգացմունքային ու միամիտ են, սակայն դրա հետ միաժամանակ բաց են շփման համար, միշտ պատրաստ են աջակցել շրջապատին:
  • Եթե կինն ընտրում է հորիզոնական տեղավորված ուղղանկյուն ժամացույց, ապա նա բավականին պահպանողական է: Փոխարենը նման կանայք կարող են պարծենալ երկաթե համբերատարությամբ ու տոկունությամբ:
  • Ուղղահայաց տեղավորված ուղղանկյուն ժամացույցը ցույց է տալիս կնոջ ամբիցիոզ ու փառասեր էությունը: Նման կանայք նպատակասլաց են, հուսալի ընկերներ ու գործընկերներ, չեն սիրում կոնֆլիկտային իրավիճակներ:
  • Զիգզագաձև ժամացույց ընտրում են անկայուն կանայք, որոնք հաճախակի են փոխում սովորույթներն ու հակումները: Նրանց համար դժվար է հասնել դրված նպատակներին, գործը հաճախ կեսճանապարհին են թողնում, էմոցիոնալ են, ուժեղ ինտուիցիա ունեն: Հենց յուրահատուկ մտածողության հետ համադրված ինտուիցիան թույլ է տալիս այսպիսի կանանց ցանկացած իրավիճակից հաղթանակած դուրս գալ:
  • Իսկ եթե կինն ընդհանրապես ժամացույց չի կրում, ապա նա բավականին անհոգ է, որպեսզի ժամանակը նրա համար որոշիչ դեր խաղա: Չնայած մյուս կողմից՝ հիմա շատերը ժամացույց չեն կրում՝ ժամը նայելու համար օգտագործելով բջջային հեռախոսները, այնպես որ, ժամացույց չկրելուն միանշանակ բացատրությունը տալ հնարավոր չէ:



 Պիտակներ
         թեստային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon