«Ջղային գրառում »

Տեսանկյուն 29.01.2019   11:21   312

Հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը, անդրադառնալով Հայաստանի հիմնի փոփոխության քննարկումներին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ասում են (անձամբ չեմ լսել), որ Գալային տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանն ասել է, թե կողմ է Հայաստանի հիմնի փոփոխությանը՝ Սովետական Հայաստանի հիմնի վերադարձով: Նա ուզում է նախաձեռնել նման քննարկում իրենց խմբակցությունում: 

Այս թեմայի մասին կարող եմ բավականին երկար գրել (երկրի հիմնի ընտրությունն էսթետիկական հարց չէ, այլ քաղաքական), բայց այս պահին միայն շատ կարճ ասեմ: 

Եթե իրոք նման հարց բարձրացվի, ապա դա դիտարկելու եմ որպես Հայաստանի անկախությանը նետված մարտահրավեր՝ արտաքին պատվերով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հ.Գ. Սա այն դեպքերից է, որ պետք է բնում խեղդես, որ մի քանի տարի մտքներով իսկ չանցնի նման «անմեղ» դիվերսիաներ անելու՝ ակնհայտ արտաքին հետքով»:



 Պիտակներ
         Հայաստանի հիմն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon