Ջեյմս Ուորլիք․ Կողմերը պետք է սկսեն աշխատել խաղաղության վրա

Իրադարձային 12.11.2020   13:00   38

«Այո՛, դա Ռուսաստանն էր, որ միջնորդ եղավ ԼՂ կարգավորման հարցում, և այժմ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն ու Պետդեպարտամենտը պետք է ներգրավվեն՝ տարածաշրջանում երկարատև անվտանգություն ու զարգացում բերելու համար»,-այս մասին թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության լավագույն լուծումը միջազգային ուժերն են՝ առանց հարևան երկրների ու համանախագահ երկրների մասնակցության։

«Կողմերը պետք է սկսեն աշխատել խաղաղության վրա, որը չի երաշխավորվում միայն Մոսկվայի կողմից»,-գրել է Ուորլիքը։


 Պիտակներ
         Ջեյմս Ուորլիք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb